ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Թարմացված է հունվարի 05-ին, 2018թ.

 

Բարի գալուստ www.paper.am ինտերնետային կայք (այսուհետև՝ «Կայք») որը տրամադրում է օնլայն ռեսուրսներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ, վճարումներ (այսուհետ «Ծառայություններ») սույն «Օգտագործման Պայմաններ»-ին (այսուհետ՝ «Պայմաններ») համապատասխան: Օգտվելով Ծառայություններից՝ Դուք համաձայնում եք ենթարկվել Պայմաններին: Դուք հասկանում և համաձայնում եք, որ անձամբ եք պատասխանատու  այս Պայմաններն ուսումնասիրելու համար:

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Դուք հաստատում եք, որ Դուք 18 տարեկան եք և որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Օգտագործման Պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել այս Օգտագործման Պայմաններն և առաջնորդվել դրանցով:

Պայմանների որևէ դրույթին որևէ ուղեցույցի կամ դրանց հետագա փոփոխություններին չհամաձայնելու կամ դրանց առարկելու, ինչպես նաև Paper.am-ից որևէ պատճառով դժգոհ լինելու դեպքում Դուք համաձայնում եք անհապաղ դադարեցնել Paper.am-ի օգտագործումը:

Այս Պայմանները կարող են ցանկացած ժամանակ թարմացվել Paper.am-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ: Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Paper.am-ը կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով Ծառայություններում առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները:

Այս Համաձայնագիրը կնքվել է Paper.am-ի և ՁերՕգտագործող») միջև՝ վերջինիս կողմից գրանվելու պահից և գործում է անորոշ ժամկետով, քանի դեռ կողմերից որևէ մեկը չի լուծել այն սույն Պայմանների համաձայն:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Ծրագիրը կարող է ժամանակ առ ժամանակ ավտոմատ կերպով Paper.am-ում ներբեռնել և տեղադրել թարմացումներ: Այդ թարմացումները նախատեսված են բարելավել, կատարելագործել և զարգացնել Ծառայությունները և կարող են արտահայտվել սխալների շտկման (bug fixes) կատարելագործված ֆունկցիաներով, նոր Ծրագրի մոդուլներով և բոլորովին նոր տարբերակներով: Դուք համաձայնում եք ստանալ այդ թարմացումները (և թույլ եք տալիս Paper.am-ին դրանք ձեզ հասցնել Ձեր իմացությամբ կամ առանց Ձեր իմացության) որպես Ծառայություններից օգտվելու մաս:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Paper.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ հաստատել Ծառայություններից օգտվելու սահմանափակումներ, ներառյալ, ի թիվս այլոց՝ Քոնթենթը Ծառայությունների կողմից պահպանելու օրերի առավելագույն քանակ, հրապարակումների առավելագույն քանակ և չափ, էլ.փոստի հաղորդագրություններ կամ այլ Քոնթենթ, որոնք կարող են փոխանցվել կամ պահպանվել Ծառայություններում և Ձեր կողմից Ծառայություններին մուտք գործելու հաճախականությունը: Նման սահմանափակումները կարող են լինել Ձեր անդամության արտոնությունների կամ Paper.am-ի կողմից հաստատված այլ պատճառների արդյունք: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Paper.am-ը պարտականություն չունի և պատասխանատվություն չի կրում Ծառայություններում պահվող կամ դրանց միջոցով փոխանցվող որևէ Քոնթենթ ջնջելու կամ չպահպանելու համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ  Paper.am-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել կամ դադարեցնել Ծառայությունները (կամ դրա որևէ մասը) առանց նախապես ծանուցելու և որ Paper.am-ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ծառայությունների փոփոխությունների, կասեցման կամ դադարեցման համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Paper.am-ն իր բացառիկ հայեցողությամբ իրավունք ունի (սակայն պարտավոր չէ) ջնջել կամ դադարեցնել Ձեր հաշիվը, արգելափակել Ձեր էլ.փոստի կամ IP հասցեն կամ այլ կերպ դադարեցնել Ծառայություններից (կամ դրանց մի մասից) օգտվելու Ձեր մուտքն անհապաղ և առանց ծանուցման, ինչպես նաև հանել և ազատվել ձեր Քոնթենթից որևէ պատճառով կամ առանց պատճառի, ներառյալ բայց չսահմանափակվելով այն դեպքերը, երբ Paper.am-ը կարծում է, որ Դուք գործել եք Պայմանների ոգուն և տառին ոչ համապատասխան ձևով: Այնուհետև, Դուք համաձայնում եք, որ Paper.am-ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ձեր մուտքը դեպի Ծառայություններ արգելափակելու համար: Այնուհետև, Դուք համաձայնում եք չփորձել օգտվել Ծառայություններից վերոհիշյալ դադարեցումից հետո:

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԻՋՈՒՄԸ

Սույն Պայմանները, դրանով տրամադրված բոլոր իրավունքներն ու արտոնագրերը չեն կարող զիջվել կամ փոխանցվել Ձեր կողմից, բայց կարող են զիջվել Paper.am-ի կողմից՝ առանց սահմանափակման: Ձեր կողմից կատարված որևէ զիջում կամ փոխանցում կհամարվի առոչինչ և անվավեր:

 

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Բացառությամբ բացահայտորեն նշված դեպքերի, իրավաբանական ծանուցումները պետք է սպասարկվեն Paper.am-ի ազգային գրանցված գործակալի կողմից (Paper.am-ի դեպքում) կամ գրանցման ընթացքում Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով (Ձեր դեպքում): Ծանուցումը կհամարվի հանձնված էլ.փոստի նամակն ուղարկելուց հետո 24 ժամ անց, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղարկող կողմը տեղեկացվում է, որ էլ.փոստը վավեր չէ: Որպես այլընտրանք, մենք կարող ենք իրավաբանական ծանուցումը Ձեզ ուղարկել մեզ մոտ առկա հասցեով ծանուցում ուղարկելով: Նման դեպքում ծանուցումը կհամարվի հանձնված փոստային առաքումից հետո երեք օր անց:

Paper.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ իր բացառիկ հայեցողությամբ փոփոխել Պայմանները և Կայքի ու Ծառայությունների օգտագործումը կարգավորող այլ կանոնները: Նման փոփոխությունների դեպքում Paper.am-ը կպատրաստի Պայմանների կամ կիրառելի քաղաքականությունների նոր կրկնօրինակ և Ձեզ կուղարկի փոփոխությունների մասին ծանուցում: Paper.am-ը կարող է պահանջել տրամադրել թարմացված Պայմանների կամ քաղաքականությունների նոր համաձայնություն հատուկ ձևով՝ մինչև Կայքի և Ծառայությունների հետագա օգտագործումը թույլատրելը: Հակառակ դեպքում, փոփոխված Ծառայությունների օգտագործելը հաստատում է Ձեր կողմից փոփոխությունների ընդունումը: Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը կարգավորվում է օգտագործման պահին Կայքում տեղադրված կամ փոփոխված Ծառայություններում առկա Պայմաններով:

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԸ

Մենք չենք երաշխավորում շարունակական, չընդհատվող կամ ապահով մուտք դեպի մեր Ծառայություններ, և մեր Կայքի գործունեությունը կարող է խոչընդոտվել մեր հսկողությունից դուրս գտնվող մի շարք հանգամանքներով: Դուք համաձայնում եք, որ սույն Պայմանները և դրա ներառած բոլոր համաձայնագրերը կարող են Paper.am-ի կողմից վերջինիս բացառիկ հայեցողությամբ ինքնաբերաբար զիջվել որևէ երրորդ անձի՝ միաձուլման կամ կլանման, ակտիվների վաճառքի կամ այլ գործարքների դեպքում: Վերնագրերը բացառապես հղումների համար են և որևէ կերպ չեն բնորոշում, սահմանափակում, մեկնաբանում կամ նկարագրում որևէ բաժնի ոլորտը կամ ընդգրկումը:

Ձեր կամ այլոց կողմից թույլ տրված որևէ խախտմանը մեր չարձագանքելը չի զրկում մեզ հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: Ձեր և Paper.am-ի միջև վեճի առաջացման դեպքում մեր նպատակը կլինի Ձեզ տրամադրել վեճը արագ լուծելու չեզոք և ոչ ծախսատար  միջոցներ: Համապատասխանաբար, Դուք և Paper.am-ը համաձայնում եք, որ սույն Պայմաններից կամ մեր Ծառայություններից ծագող  որևէ պահանջ կամ օրենքից կամ արդարության իրավունքից բխող որևէ հակասություն մենք կլուծենք համաձայն ստորև բերված ենթակետերի, կամ մեր և Ձեր միջև կնքված գրավոր համաձայնությամբ նախատեսված կարգով: Մինչև այս տարբերակներին ձեռնամուխ լինելը մենք հետևողականորեն խորհուրդ ենք տալիս նախևառաջ դիմել ուղիղ մեզ: Մենք կուսումնասիրենք վեճն այլընտրանքային վեճերի լուծման ընթացակարգերի (այնպիսիք, ինչպիսիք են հաշտեցումը կամ առևտրային արբիտրաժը) միջոցով լուծելու խելամիտ պահանջը որպես դատավարության այլընտրանք:

Paper.am-ի դեմ ձեր կողմից ներկայացվող բոլոր պահանջները պետք է լուծվեն սույն Իրավական Վեճերի բաժնին համապատասխան: Սույն բաժնին հակառակ բերվող բոլոր պահանջները կհամարվեն ոչ պատշաճ ձևով ներկայացված: Իրավական Վեճերի բաժնին հակառակ պահանջներ ներկայացնելու դեպքում Paper.am-ն իրավունք կունենա վերականգնելու փաստաբանի ծախսերն ու վճարներն ընդհուպ մինչև 1000 ԱՄՆ դոլարը, պայմանով, որ Paper.am-ը նախապես Ձեզ գրավոր ծանուցել է ոչ պատշաճ ձևով ներկայացված պահանջի մասին և Դուք պատշաճ ձևով պահանջը ետ չեք վերցրել:

 ՔՈՆԹԵՆԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Որպես Paper.am-ի օգտագործող՝ Դուք կարող եք Կայքում տեղադրել որոշակի քոնթենթ (բովանդակություն), ներառյալ, բայց չսահմանափակելով ծառայություններ ստանալու հարցումներ (service requests), էլեկտրոնային փոստով ուղարկվող նամակներ, զրույցներ, ինչպես Կայքի, այնպես էլ՝ երրորդ անձանց  կայքի կամ առաջարկների, մեկնաբանությունների, օգտագործողների հրապարակումների, ֆայլերի, պատկերների, ֆոտոների, վիդեոյի, ձայների կամ Կայքի և Ծառայությունների միջոցով մատչելի որևէ այլ քոնթենթիՔոնթենթ») միջոցով: Դուք հասկանում եք և համաձայն եք ենթարկվել սույն Քոնթենթի կանոններին:

Ա. Յուրաքանչյուր նոր Քոնթենթ, որը հրապարակվում է Կայքում վերահսկվում է Paper.am-ի մոդերատորների կողմից մինչ Կայքում հրապարակվելը: Այս ամենն արվում է Քոնթենթի որակը ապահովելու նպատակով, ինչպես նաև՝ համոզվելու, որ հրապարակված Քոնթենթը կհամապատասխանի Պայմաններին: Եթե Դուք կարծում եք, որ Կայքում տեղ գտած Քոնթենթը վիրավորական բնույթ ունի Ձեր համար, կամ խախտում է սույն Պայմանները, Դուք կարող եք նշել այն՝ և ուղարկել՝ քլիք անելով Paper.am-ի կայքի ՛՛Կապվել մեզ հետ՛՛ հղման վրա, որը Paper.am-ի աշխատակազմի ուշադրությունը կսևեռի նշված Քոնթենթի վրա: Եթե Paper.am-ի աշխատակազմը գտնում է, որ Ձեր զեկույցը չարաշահումների մասին հիմնավորված է, ապա Paper.am-ը միակողմանի կերպով կհրաժարվի, կհեռացնի կամ կարգելափակի նշված Քոնթենթը կայքից: Կայքն ու Կայքի միջոցով մատչելի Քոնթենթը կարող են պարունակել հղումներ (link) երրորդ անձանց կայքերինԵրրորդ Անձի Կայք»), որոնք որևէ կերպ չեն վերաբերում Paper.am-ին: Եթե Դուք հղում եք կատարում Երրորդ Անձի Կայքին, Ձեզ վրա կարող են տարածվել Երրորդ անձի Կայքի պայմաններն ու կանոնները և այլ քաղաքականություններ: Paper.am-ը որևէ երաշխիք կամ հավաստիացում չի տալիս Երրորդ Անձանց Կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և հավաստիության վերաբերյալ, և Ձեր կողմից հղումը ցանկացած այլ կայքերին ամբողջությամբ Ձեր պատասխանատվության ներքո է, և Paper.am-ը չի ստանձնում դրանից բխող որևէ պատասխանատվություն:

Բ.  Դուք գիտակցում եք, որ Paper.am-ը չի կարող երաշխավորել Ձեր կողմից տեղադրված որևէ Քոնթենթի   գաղտնիությունը: Դուք գիտակցում և համաձայնում եք, որ միայն Դուք եք պատասխանատու Ծառայությունների միջոցով տեղադրված, փոխանցված կամ հղում կատարած Ձեր սեփական Քոնթենթի համար և դրանք տեղադրելու, փոխանցելու, հղում կատարելու կամ հրապարակելու հետ կապված հետևանքների համար: Ավելի հստակ՝ միայն Դուք եք պատասխանատու Ծառայությունների միջոցով Ձեր կողմից վերբեռնած, էլեկտրոնային փոստով փոխանցած կամ այլ կերպ հասանելի դարձած Քոնթնեթի համար: Ծառայությունների միջոցով Ձեր կողմից տեղադրված, փոխանցված կամ հղում կատարած Քոնթենթի առնչությամբ Դուք հաստատում, գիտակցում և երաշխավորում եք, որ (i) Ձեզ են պատկանում կամ Դուք ունեք անհրաժեշտ լիցենզները, իրավունքները, համաձայնությունն ու թույլտվությունը օգտագործելու նման Քոնթենթը Ծառայություններում և Կայքում (ներառյալ բոլոր արտոնագրային, առևտրային նշանի, առևտրային գաղտնիքի, հեղինակային և այլ սեփականության իրավունքները, որոնք ներառված են կամ վերաբերում են նման Քոնթենթին), և Դուք թույլատրում եք Paper.am-ին օգտագործել այդ Քոնթենթը՝ հնարավորություն տալով ընդգրկել և օգտագործել Քոնթենթը Ծառայության, Կայքի և սույն Պայմանների տեսանկյունից նպատակահարմար եղանակով. և (ii) Դուք ունեք գրավոր համաձայնություն, թողարկման իրավունք և/կամ թույլտվություն տրված յուրաքանչյուր և ամեն նույնականացվող անձի կամ բիզնեսի կողմից Քոնթենթի մեջ այդ անձանց անվանումն ու դրանց նմանվող արտահայտություններն օգտագործելու և ներառելու համար:

Գ.  Paper.am-ը թույլ չի տալիս հեղինակային իրավունքները խախտող գործողություններ և Կայքի մտավոր սեփականության իրավունքների խախտում, և Paper.am-ը կարող է իր բացառիկ հայեցողությամբ հանել ցանկացած խախտող Քոնթենթ, եթե պատշաճ կերպով տեղեկացվել է այն մասին, որ այդ Քոնթենթը խախտում է այլոց մտավոր սեփականության իրավունքները: Paper.am-ը վերապահում է ցանկացած Քոնթենթ հանելու իրավունք՝ առանց նախապես տեղեկացնելու:

Դ.  Paper.am-ը նաև կարող է դադարեցնել ցանկացած օգտագործողի մուտքը Կայք, եթե անձը ճանաչվում է խախտում թույլ տված օգտագործող: Այնուհետև, Paper.am-ն  իր բացառիկ հայեցողությամբ իրեն իրավունք է վերապահում որոշելու արդյոք որևէ Քոնթենթ պատշաճ է և համապատասխանում է սույն Պայմաններին՝ հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքներից տարբերվող այլ խախտումների դեպքում, ինչպիսիք են ներառյալ, բայց չսահմանափակվելով պոռնոգրաֆիկ, անվայելուչ, նվաստացնող, արատավորող կամ չափազանց երկար Քոնթենթները: Paper.am-ը կարող է հանել նման Քոնթենթը և/կամ ցանկացած ժամանակ դադարեցնել օգտագործողի մուտքը սույն Պայմանները խախտող նման Քոնթենթ վերբեռնելու համար՝ առանց նախնական ծանուցման և իր բացառիկ հայեցողությամբ:

Paper.am-ն իր բացառիկ հայեցողությամբ կարող է հանել Ձեր հաշիվն ու դադարեցնել արտոնագիրը, եթե Paper.am-ը հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր օգտագործումն անօրինական է և հակասում է սույն Պայմաններին: Յուրաքանչյուր օգտագործող համաձայնում է Paper.am-ին զերծ պահել բոլոր վնասներից, որոնք առաջանում են Ծառայությունները տվյալ Պայմանների խախտմաբ օգտագործելուց կամ դրա փորձից

 

ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Դուք երաշխավորում և հավաստիացնում եք Կայքում Ձեր կողմից տեղադրված Քոնթենթը չպետք է լինի կեղծ, իրականությանը չհամապատասխանող կամ մոլորեցնող, անպարկեշտ կամ անօրինական նյութ պարունակող, ներառի որևէ վիրուս կամ Paper.am-ի համար առաջացնի որևէ պատասխանատվություն:

Դուք համաձայնում եք չհրապարակել, էլ.փոստով չտարածել կամ որևէ այլ կերպ մատչելի չդարձնել որևէ Քոնթենթ, որը՝

·         Խախտում է որևէ իրավական ակտ

·         Պաշտպանված է հեղինակային իրավունքներով, առևտրային գաղտնիք է կամ ապրանքանիշ կամ ենթակա է երրորդ անձանց գույքային իրավունքների, քանի դեռ Դուք չեք այդ իրավունքների կրողը կամ ունեք թույլտվություն կամ արտոնագիր դրանց օրինական սեփականատարերերից Քոնթենթը տեղադրելու և Paper.am-ին բոլոր լիցենզավորվող իրավունքները փոխանցելու համար

·         Վնասակար է, անօրինական, սպառնացող բնույթի, վիրավորական է, անհանգստացնող, անվայելուչ, պոռնոգրաֆիկ, նվաստացնող, այլոց անձնական անձեռնմխելիությունը խախտող է կամ որևէ կերպ վնասում է անչափահասներին

·         Անհանգստություն է պատճառում, ստորացնում է, վախեցնում կամ ատելություն է քարոզում որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ կրոնի, սեռի, սեքսուալ կողմնորոշման, ռասսայի, ազգության, տարիքի կամ հաշմանդամության հիման վրա

·         Ներառում է զինամթերք և հրազեն պատկերող Քոնթենթ

·         Ներառում է տեսահենային (pirated) ծրագիր, վիդեոներ կամ այլ տարրեր, որոնք այլ կերպ վնասում են մտավոր սեփականությամբ պաշտպանված աշխատանքներին

·         Ներառում է անօրինական դեղամիջոցներ կամ սահմանափակված շրջանառությամբ  Քոնթենթ

·         Ներառում է ծառայությունների և տարրերի վաճառք կամ փոխանցում, որոնք պահանջում են երրորդ անձի արտոնագիր, այն դեպքում, երբ արտոնագիրն առկա չէ

·         Հանդիսանում է կամ պարունակում փոխկապակցված մարքեթինգ, link referral code, աղտոտող նամակ (junk mail), սփամ, շղթայական նամակներ, բուրգային սխեմաներ կամ չպահանջված առևտրային գովազդ

·         Հանդիսանում է կամ պարունակում գովազդի կամ միջնորդության որևէ ձև

·         Ներառում է հղում Երրորդ Անձանց Կայքերի առևտրային ծառայություններին, բացառությամբ՝ Paper.am-ի կողմից հատուկ թույլատրված դեպքերի

·         Ներառում է ծրագրային վիրուսներ կամ որևէ այլ համակարգչային կոդ, ֆայլեր կամ ծրագրեր, որոնք նախատեսված են որևէ համակարգչային ծրագրի, սարքի կամ հեռահաղորդակցության սարքավորման գործունեությանը միջամտելու, ոչնչացնելու կամ գործունեությունը սահմանափակելու համար

·         Խարխլում է երկխոսության նորմալ ընթացքը՝ Ծառայություններ, չափազանց մեծ թվով հաղորդագրություններ ուղղորդելով (հոսքային հարձակում) կամ այլ կերպ բացասական ազդեցություն է գործում Ծառայություններից օգտվելու օգտագործողների ունակության վրա

·         Ընդգրկում է մոլորեցնող էլ.փոստի հասցեներ կամ կեղծված վերնագրեր կամ այլ կերպ նենգափոխված նույնականացնող տվյալներ Ծառայությունների միջոցով փոխանցվող Քոնթենթի ծագման վայրը քողարկելու նպատակով

Ի հավելումն դրան, Դուք նաև համաձայնում եք՝

·         Չկատարել որևէ ստորացնող կամ նվաստացնող մեկնաբանություն կամ հրապարակում որևէ մեկի դեմ

·         Այլ օգտագործողների վերաբերյալ չհավաքել անհատական տվյալներ առևտրային կամ ոչ օրինական նպատակներով

·         Չօգտագործել ավտոմատացված միջոցներ, ներառյալ՝ «սարդեր», ռոբոտներ, «սողացող»  ծրագրեր (crawlers), տվյալների վերհանման գործիքներ կամ դրանց նմանակներ Ծառայություններից տեղեկատվություն ներբեռնելու համար, բացառությամբ՝ ինտերնետային փնտրող ծրագրերի (օրինակ, Google) և ոչ առևտրային հանրային արխիվների (օրինակ, archive.org) առանց Paper.am-ի նախնական գրավոր համաձայնության

·         Չփորձել ստանալ Paper.am-ի համակարգչային համակարգի չարտոնված մուտք կամ ներգրավվել ցանկացած գործունեության մեջ, որը խարխլում կամ ոչնչացնում է Ծառայությունների կամ Կայքի որակը կամ միջամտում է դրանց աշխատանքին կամ խաթարում դրանց ֆունկցիոնալությունը

·         Չօգտագործել որևէ ավոտմատացված սարք կամ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս Paper.am-ում տեղադրել որևէ հրապարակում առանց Paper.am-ի կողմից յուրաքանչյուր հրապարակումը ձեռքով մուտքագրելու (ավտոմատ հրապարակող  միջոց)

·         Չխորամանկել կամ նենգափոխել  Paper.am-ի վճարների կառուցվածքը, վճարման գործընթացը կամ Paper.am-ին վճարման ենթակա գումարները

·         Չհրապարակել կեղծ, ոչ ճշգրիտ, մոլորեցնող, նվաստացուցիչ Քոնթենթ (ներառյալ անձնական տվյալներ)

·         Չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է խարխլել հետադարձ կապը (feedback) կամ գնահատման համակարգերը (ինչպիսիք են ցուցադրումը, Կայք ներմուծել կամ այնտեղից դուրս բերել հետադարձ կապի տվյալները կամ դրանք Paper.am-ի նպատակների հետ չկապված ձևով օգտագործելը)

·         Չփոխանցել Ձեր Paper.am հաշիվը (ներառյալ հետադարձ կապի տվյալները) և օգտագործողի անհատականացումը որևէ այլ անձի առանց Paper.am-ի թույլտվության

·         Չարտահանել կամ չվերաարտահանել Paper.am-ի որևէ գործիք

·         Չպատճենահանել, չփոփոխել կամ բաշխել իրավունքներ կամ Կայքի Քոնթենթ, ծառայություններ կամ գործիքներ կամ Paper.am-ի հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները կամ

·         քաղել կամ այլ կերպ հավաքել օգտագործողի մասին տեղեկատվություն, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեները

Դուք նաև համաձայնում եք, որ Ձեր տեղեկատվությունը, Քոնթենթն ու մեր Ծառայությունների միջոցով իրականացվող Ձեր գործողությունները՝

·         Չեն լինի կեղծ, ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող

·         Չեն լինի խարդախ բնույթի կամ ներառեն կեղծված կամ հափշտակված գույք

·         Որևէ կերպ կապված չեն լինի մոլախաղերի կամ շահումով խաղերի հետ կապված գործողությունների հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով խաղադրույք կատարողների վճարումներն ու դրանց ստացումը, խաղային պարտքերն ու շահումները, անկախ մոլախաղի գտնվելու վայրից կամ դրա բնույթից (ներառյալ օնլայն և օֆլայն խաղատները, սպորտային խաղադրույքներն ու գրասենյակային սպորտային տոտալիզատորները)

·         Չեն խախտի որևէ կողմի հեղինակային իրավունքները, արտոնագրերը, ապրանքային նշանները, առևտրային գաղտնիքը կամ այլ գույքային իրավունքները կամ հանրային կամ մասնավոր կյանքի գաղտնիքները

·         Չեն խախտի որևէ օրենք, պայմանագիր կամ կանոնակարգ (ներառյալ, բայց չսահմանափակվելով ֆինանսական Ծառայությունները, սպառողների իրավունքների պաշտպանությունը, անբարեխիղճ մրցակցությունը, խտրականության դեմ պայքարը կամ կեղծ գովազդը կարգավորող իրավական ակտերը)

·         Չեն լինի նվաստացնող, սպառնացող, հետապնդող, անպարկեշտ կամ ներառեն պոռնոգրաֆիկ նյութեր

·         Չեն նախատեսի որևէ վիրուս, տրոյաններ, որդեր, ժամկետային ռումբեր, սպամ  կամ համակարգչային ծրագրավորման այլ ընթացակարգեր, որոնք կարող են վնասել, վնասակար միջամտություն ունենալ, գաղտնի խոչընդոտել կամ մերժել ցանկացած համակարգ, տեղեկատվություն կամ անհատական տվյալներ

·         Չեն առաջացնի Paper.am-ի համար պատասխանատվություն և/կամ չեն հանգեցնի Paper.am-ի Ծառայությունների լրիվ կամ մասնակի կորստի:

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է: Դուք նույնպես համաձայն եք ՀԱԿԱ-ՍՊԱՄԻ և ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Կանոններին:

ՀԱԿԱ-ՍՊԱՄԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ձեր և Paper.am-ի կայքիԿայք») հատկություններն օգտագործող ցանկացած օգտագործողի միջև հաղորդագրությունները կարող են օգտագործվել՝ բացառապես Կանոններին համաձայն: Paper.am-ի որևէ չլիազորված օգտագործում համարվում է սույն Կանոնների և կիրառելի օրենսդրության խախտում: Այդ խախտումները կարող են օգտագործողի և նրա գործակալների համար հանգեցնել քրեական և քաղաքացիական պատասխանատվության:

 ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Հավաքագրված տեղեկատվության տեսակը: Երբ Դուք այցելում եք Կայք, մենք կարող ենք հավաքագրել որոշակի ոչ անձնական տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր Համացանցային հաղորդակարգը (IP), օպերացիոն համակարգը, բրաուզերի տեսակը և Ինտերնետ ծառայության մատակարարը: Այս տեսակի տեղեկատվությունը չի բացահայտում Ձեր անձը: Երբ Դուք գրանցվում եք կայքում, մենք նույնպես կարող ենք գրանցել այնպիսի անձնական տեղեկություններ, ինչպիսին են Ձեր անունը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, Ձեր բնակության երկիրը և փոստային ինդեքսըԳրանցման տեղեկատվություն»): Դուք նույնպես կարող եք մեզ տրամադրել Ձեր հեռախոսի կամ ֆաքսի համարները, սեռը, տարիքը և աշխատավայրը, եթե ցանկանում եք գրանցվել Paper.am-ում: Մենք գնումների համար օգտագործում ենք երրորդ կողմ հանդիսացող քրեդիտ քարտային վճարում իրականացնող կազմակերպություն և այլ՝ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպություններ կայքի թրաֆիկը, որը կարող է որոշ դեպքերում, պահպանել Ձեր մասին տեղեկատվությունը (տես Գ բաժինը ստորև): Օգտագործելով այս Կայքը կամ Ծառայությունները՝ Դուք համաձայնում եք Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվության հավաքման, կուտակման և օգտագործման հետ մեր կողմից տրամադրված ցանկացած Ծառայությունների կողմից, ինչպես նաև համաձայում եք, որ մենք կարող ենք հավաքել Ձեր կողմից Paper.am-ին նախկինում տրամադրած տեղեկությունների բոլոր հնարավոր փոփոխությունները և թարմացումները: Եթե դուք օգտագործում եք Կայքը Հայաստանի Հանրապետության տարածքում, Դուք համաձայն եք և տալիս եք Ձեր թուլատվությունը՝ հավաքագրել և օգտագործել Ձեր Paper.am-ում  մուտքագրած տվյալները Հայաստանի ՀանրապետությանԱնձնական Ինֆորմացիայի Մասինօրենքի դրույթների համաձայն:

Բ. Քուքիներ: Մենք կարող ենք օգտագործել  քուքիներ մեր հաճախորդների օգտագործման տևողականությունը կառավարելու և նախընտրությունները, հետևման տեղեկություններն (tracking information) ու լեզուների ընտրությունը պահպանելու համար: Քուքիները ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են: Քուքիի կողմից հավաքվող տեղեկատվության տեսակները ներառում են Ձեր այցերի տարին և ժամկետը, Ձեր օգտագործման պատմությունը (browsing history), Ձեր նախընտրություններն ու Ձեր օգտագործողի անունը (username): Քուքիները ստեղծված են Կայքի որոշ հատկություններից Ձեր օգտվելը հեշտացնելու համար և հիմնված են Ձեր օգտագործման նախապատմության վրա: Որոշ դեպքերում մեր երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ տրամադրողները կարող են օգտագործել Կայքի քուքիները: Մենք չենք կարող կարգավորել և մուտք գործել երրորդ անձ ծառայություններ մատուցողների օգտագործած քուքիներին: Սույն Կանոնները տարածվում է միայն Paper.am-ի կողմից օգտագործվող Քուքիների և ոչ թե երրորդ անձանց կողմից օգտագործվող քուքիների վրա: Դուք հնարավորություն ունեք կամ ընդունել կամ հրաժարվել Ձեր համակարգչի վրա քուքիներն ընդունելուց, անկախ այն բանից՝ Դուք օգտագործում եք Paper.am-ը, թե՝ ոչ: Մասնավորապես, Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը քուքիներ չընդունելու նպատակով: Այդուհանդերձ, քուքիների օգտագործումը մերժելով՝ Դուք կարող եք սահմանափակել Ձեր մուտքը դեպի Կայքի որոշ հնարավորություններ:

Գ. Երրորդ կողմեր: Մենք օգտվում ենք երրորդ կոմղ հանդիսացող ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից Ձեր գնումները իրականացնելու և մեր օգտագործողների հետաքրքրություններին հետևելու նպատակով: Ավելին, Կայքը երբեմն կարող է հղումներ պարունակել երրորդ կողմ կայքերից: Եթե Դուք սեղմում եք երրորդ կողմ հանդիսացող կայքի հղումը, Դուք լքում եք Կայքը: Մենք պատասխանատու չենք Ձեր կողմից երրորդ կողմերի ծառայություններից օգտվելիս կամ կայքեր այցելելիս Ձեր անձնական տեղեկատվության անվտանգության կամ պարունակվող նյութերի համար: Այդ երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ տրամադրողները և կայքերը կարող են ունենալ Ձեր անձնական տեղեկատվության պահառությունն ու պահպանումը կառավարելու իրենց սեփական անվտանգության քաղաքականություն, որոնք կարող են տարածվել Ձեզ վրա: Նրանք կարող են հավաքագրել հետևյալ տեղեկատվությունը՝ Ձեր Համացանցային հաղորդակարգը (IP), բրաուզերի կամ օպերացիոն համակարգի տվյալները: Այս Պայմանները չեն ղեկավարում այդ երրորդ կողմ հանդիսացող ծառայություններին և կայքերին տրամադրված, պահառված կամ նրանց կողմից օգտագործված անձնական տեղեկատվությանը: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի Դուք, որպես երրորդ կողմ հանդիսացող, կայք մուտք գործելիս ծանոթանաք Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանելուն վերաբերվող այդ կայքի անվտանգության քաղաքականությանը: Մենք կարող ենք օգտվել երրորդ կողմ հանդիսացող գովազդային կազմակերպություններից Կայքում գովազդներ տեղադրելու նպատակով: Այդ կազմակերպությունները կարող են օգտագործել Ձեր Կայք կամ երրորդ կողմ հանդիսացող կայքեր կատարած այցերի մասին տեղեկատվությունը (բացառությամբ՝ Ձեր անունը, հասցեն, էլկտրոնային փոստը կամ հեռախոսի համարը), որպեսզի Ձեզ գովազդեն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել: Դուք համաձայնում եք, որ Paper.am-ը պատասխանատու չէ որոնման արդյունքներում կամ ցանկացած երրորդ կողմ հանդիսացող կայքերում Paper.am-ից գրառումները պարունակող նյութերի համար:

Դ. Ինչպես է օգտագործվում Ձեր տեղեկատվությունը: Մենք կարող ենք օգտագործել Ձեր կողմից տրամադրած տեղեկատվությունը՝ հետևելով օգտագործողի ակտիվությանը, օրինակ՝ հիմնաբառերով որոնումների կամ նոր փոսթինգների միջոցով, որպեսզի ավելի արդյունավետ կառավարենք Կայքի թրաֆիկը՝ ապահովելով ավելի բարձրորակ հաճախորդների սպասարկում, ստեղծենք և ղեկավարենք օգտագործողների հաշիվները, աջակցենք Ձեզ տեխնիկական բարդությունների դեպքում: Մենք նաև կարող ենք տրամադրել երրորդ կողմին որոշակի տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր բրաուզերի կամ օպերացիոն համակարգերի հնարավորությունները, որոնք մենք ստացել ենք երրորդ կողմի ծառայությունների միջոցով, որպեսզի ավելի լավ հասկանանք՝ որ գովազդները և ծառայությունները կարող են հետաքրքրել Ձեզ: Մենք կարող ենք արգելափակել որոշ երկրներում գտնվող օգտագործողների՝ Կայքից օգտվելու հնարավորությունը: Մենք կարող ենք պահել այդ տեղեկատվությունը ինչքան ճիշտ ենք գտնում մեր բիզնես նպատակներն իրականացնելու նպատակով, նույնիսկ այն բանից հետո, երբ Ձեր հաշիվը դադարեցված է:

Ե. Ձեր անձնական տեղեկատվության պաշտպանությունը: Մենք արժևորում ենք Ձեզ՝ որպես հաճախորդ, և ընդունում ենք, որ գաղտնիության պահպանումը կարևոր է Ձեր համար: Այդ պատճառով, մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը տարբեր ճանապարհներով: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահում Ձեր քրեդիտ-քարտի վերաբերյալ տեղեկությունները: Secured socket layer (“SSL”) տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգերի միջոցով (PayPal, Click&Buy և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID): Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից: Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանելու նպատակով մենք ձեռնարկում ենք որոշակի անվտանգության քայլեր: Սակայն, ինչպես բոլոր էլեկտրոնային գործարքների դեպքում, ոչ մի մեթոդ 100% անվտանգ չէ: Թեպետ մենք ձգտում ենք օգտագործել առևտրային տեսանկյունից ընդունելի միջոցներ Ձեր կողմից տրամադրած անձնական տեղեկատվությունը  պաշտպանելու նպատակով, մենք չենք կարող երաշխավորել դրա անվտանգությունը: Այդ պատճառով Դուք ընդունում և համաձայնվում եք, որ մենք պատասխանատվություն չենք կրում անձնական տեղեկատվության կամ Նյութերի գողության, կորստի, փոփոխություն կամ չարաշահման համար, ներառյալ այն տեղեկատվությունը, որը տրամադրվել է երրորդ անձանց կամ այլ օգտագործողներին, երրորդ կողմի՝ սույն Պայմաններով սահմանված պատասխանատվությունը չկատարելու դեպքում, կամ մեր և երրորդ կողմի միջև վերջինիս կողմից համաձայնությունը խախտելու հետևանքով: Դուք համաձայնում եք, որ պատասխանատու եք Ձեր օգտագործողի անվան և ծածկաբառի գաղտնիությունը պահպանելու համար, ինչպես նաև Ձեր հաշիվը օգտագործելու համար՝ անկախ նրանից՝ այդ օգտագործումը կատարվել է Ձեր թույլտվությամբ, թե՝ ոչ:

Զ. Ձեր ընտրությունը: Դուք պետք է գրանցվեք: Մենք նաև կարող ենք Ձեզ ուղարկել ցանկացած իրավաբանորեն պահանջվող ծանուցումներ և որոշակի ծանուցումներ, ներառյալ ծառայությանը վերաբերող ծանուցումներ կամ մեր քաղաքականություններից որևէ մեկի փոփոխության մասին ծանուցումներ: Օրինակ՝ մենք կարող ենք ուղարկել Ձեզ մեր սերվերի խնդիրների կամ Կայքում ծրագրված աշխատանքների վերաբերյալ: Դուք կարող եք չեղարկել մեզ հետ որոշ էլեկտրոնային փոստով իրականացվող շփումերը, ներառյալ մեր նորությունների մասին տեղեկագրերը: Մենք չենք փոխի Ձեր նախընտրությունները առանց Ձեր համաձայնության: Որպեսզի չեղարկեք այս ծանուցումների ստացումը, Դուք պետք է Ձեր նախընտրությունների մասին նշեք Ձեր հաշվի հիմանական էջում:

Դուք կարող եք թարմացնել Ձեր անձնական տվյալները՝ այցելելով Կայքի Ձեր անձնական էջը: Դուք կարող եք նաև կատարել հարցում էլ.փոստի միջոցով, հղելով էլ.նամակ info@paper.am հասցեով, Ձեր անձնական տվյալների փոփոխման կամ արգելափակման նպատակով:

Է. Բացահայտումներ: Եզակի դեպքերում մեզանից կարող է պահանջվել բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները՝ ելնելով իրավական կամ կարգավորիչ պահանջներից: Նման դեպքերում, մենք իրավունք ենք վերապահում ըստ պահանջի բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, որպեսզի կատարենք մեր իրավական պարտավորությունները, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում դատական որոշումերով, հրամաններով, ծանուցումներով, ծառայողական կամ ընթացիկ պահանջներով կամ բացահայտման խնդրանքներով: Մենք նաև կարող ենք մեր օգտագործողների մասին տեղեկությունները բացահայտել օրենքի կատարումը իրականացնող մարմինների աշխատակիցներին, այն հավատքով, որ այդ բացահայտումը  ողջամտորեն անհրաժեշտ է հետևյալ դեպքերում. սույն Պայմանների կատարումն ապահովելու համար պատասխանելու հայցերին, եթե որևէ Նյութ խախտում է երրորդ կողմի իրավունքները կամ պաշտպանելու իրավունքներ, գույք կամ Paper.am-ի, իր օգտագործողների կամ հանրության անձնական անվտանգությունը:

Ը. Փոփոխությունների վերաբերյալ ծանուցում: Մենք իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխելու այս Պայմանները՝ մեր հայեցողությամբ: Մենք Ձեզ կտեղեկացնենք Կայքի Պայմանների էական փոփոխությունների վերաբերյալ: Դուք պետք է ուշադրություն դարձնեք «վերջին անգամ թարմացման ամսաթիվ» նշմանը Պայմանների սկզբնամասում: Այս տեղեկությունը ունենալով՝ Դուք հնարավորություն կունենաք տեղեկանալ վերջին ժամանակներս Պայմանների թարմացման մասին:

Թ. Վեճեր: Ձեր գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ ցանկացած վեճեր այս Պայմանների առարկան են հանդիսանում, ներառելով, բայց չսահմանափակվելով ցանկացած փոխհատուցման, վնասների սահմանափակման կամ իրավունքի ընտրության դրույթներ:

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ օգտագործողի Քոնթենթի, որոնք Դուք լիցենզավորել եք սույն Պայմաններով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ տեքստը, ծրագրերը, սկրիպտերը, գրաֆիկան, ֆոտոները, ձայները, երաժշտությունը, վիդեոները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նմաներըՆյութեր»), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոներըՆշաններ») պատկանում են Paper.am-ին կամ լիցենզավորված են նրա կողմից և ենթակա են հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքների՝ համաձայն ՀՀ և այլ երկրների օրենսդրության և միջազգային կոնվենցիաների:

Կայքի Նյութերը տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ՈՐ Է» միայն Ձեր տեղեկացման և անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենազավորվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության: Paper.am-ը վերապահում է Կայքի և Նյութերի նկատմամբ բոլոր իրավունքները, որոնք բացահայտ կերպով չեն ընձեռվել այլ անձանց: Դուք համաձայնում եք չներգրավվել Նյութերի օգտագործմանը, պատճենահանմանը կամ բաշխմանը այլ կերպ, քան սույնով բացահայտորեն թույլատրված եղանակներով, ներառյալ Կայքի միջոցով երրորդ անձանց Նյութերի օգտագործումը, պատճենահանումը կամ բաշխումը որևէ առևտրային նպատակով: Եթե Դուք անհատական օգտագործման նպատակով ներբեռնում եք Նյութերի պատճենը, Դուք պարտավոր եք պահպանել դրանում պարունակված բոլոր հեղինակային իրավունքները: Դուք համաձայնում եք չմոլորեցնել, չանջատել կամ այլ կերպ չմիջամտել Կայքի անվտանգությանը վերաբերող հնարավորություններին կամ այլ հնարավրություններին, որոնք կանխարգելում կամ խստացնում են հումքի պատճենահանումն ու օգտագործումը կամ սահմանափակումներ են դնում Կայքի և Նյութերի օգտագործման նկատմամբ: Ծառայությունները պաշտպանված են հեղինակային իրավունքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով թույլատրելի առավելագույն չափով: Ծառայությունների վրա կամ դրանց միջոցով ցուցադրվող Նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, որպես կոլեկտիվ ստեղծագործություն և կամ/կոմպիլյացիա, համաձայն հեղինակային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Կայքի, Նյութերի կամ կոլեկտիվ ստեղծագործության կամ կոմպիլիացիայի ցանկացած վերարտադրություն և փոփոխություն բացահայտորեն արգելված է: Կայքի և Նյութերի կամ դրանց որևէ մասի պատճենահանումն ու վերարտադրությունը որևէ այլ սերվերի վրա կամ տեղակայման վայրում հետագա վերարտադրման կամ վերաբաշխման նպատակով բացահայտորեն արգելված է: Դուք նաև համաձայնում եք Ծառայություններից չվերարտադրել, չկրկնօրինակել կամ չպատճենահանել  Քոնթենթ կամ Նյութեր և համաձայնում եք ենթարկվել կայքի վրա տեղադրված հեղինակային իրավունքի կամ այլ ծանուցումներին: Առանց վերոհիշյալի սահմանափակման՝ Դուք համաձայնում եք չվերարտադրել, չպատճենահանել, չկրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ շահագործել Ծառայությունների որևէ մաս որևէ առևտրային նպատակով:

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՑԵՐԸ

Եթե Դուք հեղինակային իրավունքի կրող եք կամ կրողի գործակալ և կարծում եք, որ որևէ Քոնթենթ կամ Կայքում տեղադրված այլ օգտագործողի Քոնթենթ խախտում է ձեր հեղինակային իրավունքները, Դուք կարող եք ներկայացնել ծանուցում՝ համաձայն Թվային Հազարամյակի Հեղինակային Ակտի (DMCA) մեր հեղինակային գործակալին՝ տրամադրելով հետևյալ գրավոր տեղեկատվությունը՝

1.        Խախտված բացառիկ իրավունքի սեփականատիրոջ անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի ֆիզիկական կամ էլեկտրոնային ստորագրությունը,

2.        Հեղինակային իրավունքը խախտված աշխատանքի նույնականացումը, կամ եթե մեկ օնլայն կայքում բազմաթիվ հեղինակային աշխատանքներ ներկայացվում են մեկ դիմումի միջոցով՝ այդ կայքի աշխատանքների ցանկը,

3.        Այն Քոնթենթի նույնականացումը, և Paper.am-ի համար խելամտորեն բավարար տեղեկատվությունն այն Քոնթենթը տեղայնացնելու համար, որոնք խախտում են կամ խախտող գործողության առարկա են և ենթակա են վերացման, կամ որոնց մուտքն ենթակա է փակման,

4.        Տեղեկատվություն, որը խելամտորեն բավարար է Ձեզ հետ կապ հաստատելու համար, այնպիսիք, ինչպիսիք են հասցեն, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն,

5.        Հայտարարություն, որ Դուք բարեխղճորեն հավատում եք, որ Քոնթենթի օգտագործումը բողոքում նշված եղանակով թույլատրված չէ իրավատիրոջ, նրա գործակալի կողմից կամ արգելված է օրենքով,

6.        Հայտարարություն, որ ծանուցման մեջ տեղ գտած տվյալները ճշգրիտ են, և կեղծ վկայություն տալու պատժի սպառնալիքի տակ Դուք լիազորված եք գործել խախտված բացառիկ իրավունքների իրավատիրոջ անունից:

Խախտված իրավունքների Paper.am-ի կողմից նշանակած հեղինակային իրավունքի գործակալը հանդիսանում է Paper.am-ի հաճախորդների սպասարկման բաժինը: Դուք կարող եք ներկայացնել Ձեր ծանուցումը՝ քլիք անելով Paper.am-ի կայքի ՛՛Կապվել մեզ հետ՛՛ հղման վրա: Դուք ընդունում եք, որ այս բաժնի բոլոր պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ձեր DMCA ծանուցումը կհամարվի անվավեր:

 

ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Դուք չեք կարող օգտագործել որևէ մետանշան կամ այլգաղտնի տեքստկիրառելով Paper.am-ի անվանումը, լոգոն, ապրանքային նշանը կամ հեղինակային իրավունքներն առանց Paper.am-ի բացահայտ գրավոր համաձայնության: Paper.am-ը թույլ է տալիս Ձեր կայքում ցուցադրել կամ Ծառայություններին անհատական հրապարակումներ կատարող միացնող կապեր տեղադրել, այնքան ժամանակ, քանի դեռ դա կատարվում է ոչ առևտրային և/կամ նորություններ հաղորդելու նկատառումներով (օրինակ՝ անձնական վեբ բլոգում կամ անձնական օնլայն մեդիայում օգտագործելու համար):

Paper.am-ն իր հայեցողությամբ կարող է Ծառայությունների որոշ մասեր առաջարկել RSS ֆորմատով, այնպես որ օգտագործողները կարողանան անհատական feed-երը ներառել անձնական կայքում կամ բլոգում կամ հրապարակումները դիտեն երրորդ անձանց կողմից տրամադրված ծրագրային նորությունների միացումների ձևով: Paper.am-ը Ձեզ թույլատրում է ցուցադրել, քաղվածքներ կատարել և RSS feed-երին կապակցել Ձեր անձնական կայքը կամ ինտերնետային բլոգը, պայմանով, որ (a) Ձեր կողմից RSS feed-երի օգտագործումը կատարվում է միայն անձնական ոչ առևտրային նպատակներով, (b) յուրաքանչյուր վերնագիր ճշգրիտ կերպով հետադարձ կապ ունի Ծառայությունների օրիգինալ հրապարակման հետ և վերաուղղորդում է օգտագործողին հրապարակման վրա, երբ օգտագործողը քլիք է կատարում դրա վրա, (c) RSS feed-ին կից Դուք նշում եք Paper.am-ին, որպես աղբյուր, (d) Ձեր օգտագործումը կամ ցուցադրումը չի առաջարկում, որ Paper.am-ն առաջ է մղում կամ աջակցում է որևէ երրորդ անձի նախաձեռնություն, գաղափար, ինտերնետային կայք, ապրանքներ կամ ծառայություններ, (e) Դուք չեք վերաբաշխում RSS feed-եր և (f) Ձեր օգտագործումը չի ծանրաբեռնում Paper.am-ի համակարգերը: Paper.am-ը վերապահում է RSS feed-երի բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները և կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել ցանկացած RSS feed: Paper.am-ի կողմից Ձեզ տրամադրված արտոնված մուտքից այն կողմ Ծառայություններից օգտվելու դեպքում Paper.am-ն անհապաղ կդադարեցնի նշված թույլտվությունը կամ արտոնագիրը: Ծառայությունների կամ դրանց միջոցով մատչելի որևէ Քոնթենթի հավաքման, միավորման, պատճենահանման, կրկնօրինակման, ցուցադրության կամ ածանցյալ օգտագործման սույնով չսահմանված (ներառյալ առևտրային նպատակներով) օգտագործման դեպքում Դուք պարտավոր եք նախ և առաջ ստանալ Paper.am-ի բացահայտ գրավոր համաձայնությունը:

ՎՆԱՍՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼԸ

Դուք համաձայնում եք պաշտպանել և վնասներից զերծ պահել Paper.am-ին, իր դուստր և կախյալ ընկերություններին, փոխկապակցված անձանց, իրավահաջորդներին, իրավունքները ստացած անձանց, տնօրեններին, պաշտոնյաներին, գործակալներին, ծառայություններ տրամադրողներին, մատակարարներին և աշխատողներին որևիցէ և բոլոր պահանջներից, վնասներից, պարտավորություններից, կորուստներից, պատասխանատվությունից, պարտքի հետ կապված և այլ ծախսերից (ներառյալ և չսահմանափակվելով փաստաբանների վճարները), որոնք ծագում են (i) Ձեր կողմից Կայք մուտք գործելուց և այն օգտագործելուց, (ii) սույն Պայմանները Ձեր կողմից խախտելուց, (iii) Ձեր կողմից երրորդ անձանց իրավունքները խախտելուց, ներառյալ չսահմանափակվելով որևէ հեղինակային իրավունք, ապրանքանիշ, առևտրային գաղտնիք կամ այլ գույք կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք, կամ (iv) ցանկացած պահանջից, որ Ձեր Քոնթենթը վնաս է պատճառել որևէ երրորդ կողմի: Սույն պաշտպանությունն ու վնասներից զերծ պահելու պարտավորությունը ուժի մեջ կմնան սույն Պայմանների դադարեցումից, փոփոխությունից կամ ուժը կորցնելուց և Ձեր կողմից Ծառայություններն ու Կայքն օգտագործելուց հետո

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Դուք բացահայտորեն ընդունում և համաձայնում եք, որ Կայքի և Ծառայությունների օգտագործումն ամբողջությամբ Ձեր ռիսկով է և որ Կայքն ու Ծառայությունները տրամադրվում են «ինչպես որ է» կամ «ինչպես մատչելի է» սկզբունքներով, առանց որևէ տեսակի երաշխիքների: Բոլոր բացահայտ և ենթադրվող երաշխիքները, ներառյալ չսահմանափակվելով վաճառքների համար պիտանիության երաշխիքները, որևէ մասնավոր նպատակին համապատասխանելը և գույքային իրավունքների չխախտելը սույնով բացահայտորեն հայտարարվում են հրաժարված օրենքով թույլատրված առավելագույն ծավալով: Օրենքով թույլատրված առավելագույն ծավալով Paper.am-ը, իր պաշտոնյաները, տնօրենները, աշխատողները և գործակալները հրաժարվում են բոլոր բացահայտ կամ ենթադրաբար գործող երաշխիքներից Կայքի և Ծառայությունների նկատմամբ և Ձեր կողմից դրանցից օգտվելուց: Paper.am-ը չի կատարում որևէ երաշխավորություն կամ հավաստիություն կայքին կապակցված երրորդ անձանց կայքերի քոնթենթի վերաբերյալ և պատասխանատվություն չի ստանձնում որևէ (i) Քոնթենթի խաթարումների, սխալների կամ վրիպումների համար, (ii) անձին կամ գույքին պատճառված որևէ բնույթի վնասների համար, որոնք առաջացել են Ձեր կողմից Կայքը կամ Ծառայություններն օգտագործելու հետևանքով, (iii) Paper.am-ի սերվերներ որևէ չլիազորված մուտք գործելու և կամ այնտեղ պահվող անձնական և/կամ ֆինանսական տեղեկություններն օգտագործելու հետևանքով, (iv) Կայքից կամ դեպի կայք փոխանցումների խաթարման կամ դադարեցման դեպքում, (v) որևէ խոտան, վիրուս կամ տրոյան ձի կամ այլն, որ կարող է փոխանցվել երրորդ անձին կայքի միջոցով, (vi) քոնթենթի վրիպումներ կամ բացթողումներ, որպես Քոնթենթի հրապարակման, էլ.փոստով ուղարկման, փոխանցման կամ այլ կերպ Կայքի կամ Ծառայությունների միջոցով մատչելի դարձնելու:

Paper.am-ը չի երաշխավորում, հաստատում,  երաշխիք տրամադրում կամ պատասխանատվություն ստանձնում Կայքի միջոցով կամ կապակցված կայքի կամ որևէ գովազդի վրա տեղադրված կայքի վրա երրորդ անձանց կողմից գովազվող կամ առաջարկվող որևէ ապրանքի կամ ծառայության համար և Paper.am-ը որևէ կերպ կողմ չի հանդիսանա կամ պատասխանատվություն կրի Ձեր և/կամ (vi) այլ օգտագործողների միջև և/կամ երրորդ անձ ապրանքներ կամ ծառայություններ առաջարկողների միջև կնքվող գործարքների վրա հսկողություն իրականացնելու համար: Որևէ կրիչի վրա կամ որևէ միջավայրում ապրանքի կամ ծառայության ձեռքբերման դեպքում Դուք պետք է օգտագործեք Ձեր լավագույն դատողությունը և ցուցաբերեք զգուշություն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Paper.am-ը պատասխանատվություն չի կրի Կայքի կամ Ծառայությունների միջոցով Ձեր կողմից հայտնաբերված անձանց և/կամ կազմակերպությունների հետ Ձեր հաղորդակցության համար: Սա ներառում է, սակայն չի սահմանափակվում  վճարումներն ու ապրանքների և ծառայությունների առաքումը և նման գործարքների հետ կապված այլ պայմանները, ժամկետները, երաշխիքներն ու հավաստիացումները: Այս գործարքները բացառապես Ձեր և նման անձանց և/կամ կազմակերպությունների միջև են: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Paper.am-ը որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրի նման գործարքների արդյունքում առաջացած որևէ վնասի կամ բաց թողնված օգուտի համար: Կայքի շուրջ դրա օգտագործողների, ինչպես նաև օգտագործողների և երրորդ անձանց միջև վեճի առկայության դեպքում դուք ընդունում և համաձայնում եք, որ Paper.am-ը որևէ կերպ պարտավորություն չի կրում այդ վեճերին մասնակցելու համար: Մեկ կամ մի քանի օգտագործողների հետ վեճ ունենալու դեպքում դուք սույնով ազատում եք Paper.am-ին, նրա պաշտոնյաներին, աշխատողներին, գործակալներին և իրավահաջորդներին բոլոր տեսակի հայցերից, պահանջներից և վնասներից (փաստացի և հետևանքային) բոլոր տեսակի և բնույթի, հայտնի և անհայտ, կասկածելի և միանշանակ, բացահայտված և չբացահայտված, որոնք բխում են և/կամ որևէ կերպ կախված են նման վեճերից և/կամ մեր Ծառայություններից:

Որևէ դեպքում Paper.am-ը, նրա պաշտոնյաները, տնօրենները, աշխատողները կամ գործակալները պատասխանատվություն չեն կրի ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ, հետևանքային կամ օրինակելի վնասների համար (նույնիսկ երբ Paper.am-ը զգուշացվել է նման վնասների հավանականության մասին), որոնք առաջացել են Կայքը կամ Ծառայությունները Ձեր կողմից որևէ կերպ օգտագործելուց, ներառյալ, առանց սահմանափակվելու այն դեպքերը, երբ վնասներն առաջացել են Ձեր կողմից Կայքը կամ Ծառայությունները սխալ օգտագործելուց, Կայքը կամ Ծառայություններն օգտագործել չկարողանալուց կամ Կայքի կամ Ծառայությունների խաթարումներից, կասեցումից, փոփոխություններից, ձևափոխումից կամ դադարեցումից: Պատասխանատվության այս սահմանափակումը նաև կկիրառվի Կայքի կամ Ծառայությունների կամ դրանց կապակցված կայքերի հետ կապված կամ դրանց միջոցով ստացված կամ գովազդված ապրանքների կամ ծառայությունների պատճառած վնասների, ինչպես նաև այն վնասների կապակցությամբ, որոնք առաջացել են Կայքի կամ Ծառայությունների միջոցով ստացված կամ այնտեղ գովազդված տեղեկատվության, կարծիքների կամ խորհրդատվության հետևանքով: Այդ սահմանփակումները կկիրառվեն օրենքով թույլատրելի առավելագույն չափով: Դուք հատուկ ընդունում և համաձայում եք, որ Paper.am-ը պատասխանատվություն չի կրի երրորդ անձի տեղադրած Քոնթենթի կամ նվաստացնող, վիրավորական կամ անօրինական վարքագծի համար և վերոհիշյալի հետ կապված բոլոր ռիսկերն ու վնասներն ամբողջությամբ ընկած են Ձեզ վրա:

Կայքը կառավարվում և առաջարկվում է Paper.am-ի կողմից՝ ՀՀ-ում գտնվող  իր գրասենյակից, կամ այլ հատուկ նախատեսված վայրերից, որոնք Paper.am-ը կարող է հատկացնել ժամանակ առ ժամանակ՝ տարբեր աշխարհագրական տարածքներում ընդլայնվելու նպատակով: Paper.am-ը որևէ երաշխավորություն կամ հավաստիացում չի տալիս, որ Կայքը կարելի է օգտագործել այլ վայրերից: Նրանք, ովքեր Կայք մուտք են գործում կամ դրանից օգտվում են այլ յուրիսդիկցիաներից, դա կատարում են իրենց սեփական կամքով և ռիսկով և պատասխանատու են տեղական իրավունքի պահանջներին համապատասխանելու համար

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ստորև բերված պայմանները կարգավորում են հարաբերությունները, կապված ապրանքների, ծառայությունների առք ու վաճառքի հետԱպրանք» կամ «Ծառայություններ»), որոնք տեղակայված են www.paper.am կայքումԿայք»): Այս Պայմանները կարգավորում են Ծառայություններ մատակարարողիՄատակարար»  կամ «Վաճառող»)  և հաճախորդներիՀաճախորդներ» կամ «Գնորդներ») հարաբերությունները: Հաճախորդները կարող են լինել անհատներ կամ ընկերություններ, որոնք գրանցված կլինեն Կայքում (միասին «Օգտատերեր») : Կայքում պատվերներ տեղադրելն ու Կայքում տեղակայված որևիցե Ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում և համաձայնում եք Վճարման Կանոնների հետ, որը Օգտագործման Իրավական Պայմանների անբաժանելի մասն է:  

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.        Կայքից և Ծառայություններից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կիրառելի օրենսդրության համաձայն կարող են իրենց անունից կնքել և կատարել Ծառայություններ մատուցելուն կամ դրանք ձեռքբերելուն ուղղված գործարքներ:

2.        Օգտվողները պետք է գրանցված լինեն Կայքում Ծառայություններ գնելու պահին: Հյուր-օգտվողները կարող են ավելացնել Ծառայություններ ժամանակավոր Զամբյուղին: Ինչևէ, նրանց կառաջարկվի մուտք գործել կամ գրանցվել Կայք պատվերի ձևակերպման ժամանակ:

3.        Paper.am-ը չի վճարում տոկոսներ Հաճախորդից ստացած գումարից և չի կատարում այլ գործարքներ Հաճախորդի վճարների հետ, բացառությամբ Առաքիչներին վճարելը և Հաճախորդներին փոխհատուցելը:

4.        Paper.am-ը Հաճախորդների հետ հաղորդակցվում է վերջիններիս գրանցման ընթացքում տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով: Որպես լրացուցիչ հաղորդակցման միջոց, պատվերները, պատվերների մասին կամ դրանց փոփոխության մասին, վճարումների և փոխհատուցումների մասին ծանուցումները հաղորդակցվում են Կայքում առկա ներքին ծանուցման մեխանիզմի միջոցով, ներառյալ ծանուցումներ կայքի միջոցով:

5.        Paper.am-ը իրավունք է վերապահում շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ Paper.am-ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:

 

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1.        Այն պահին, երբ գնման ենթակա Ծառայությունները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Ձևակերպել Պատվերի գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:

2.        Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ ( բոլորը, բացառությամբ Կանխիկ տարբերակից), ապա Հաճախորդը վերահղղվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար՝ գնումի դիմաց, հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է  ընդունված  գնումն ավարտելուն պես:

3.        Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի օրենքներով, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Paper.am-ը:

4.        Ընտրելով վճարման տարբերակ, Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների օրենքների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:

5.        Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար: Եթե Անբավարար Վճարումը պայմանավորված է Հաճախորդի հաշվեհամարի անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ,  Paper.am-ը պատասխանատվություն չի կրում Հաճախորդին հասցված վնասների համար:

6.        Համակարգում պատվերը տեղադրելու պահին Հաճախորդին ուղարկվում է համապատասխան ծանուցում և էլ. փոստի հաղորդագրություն՝ որպես Ծառայության գնման հաստատում:

7.        Պատվերը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Հաճախորդի և Paper.am-ի միջև: Մատակարարը պետք է հարգի Պատվերի պայմանները, որոնք առկա եին Պատվերը ձևակերպելու ժամանակ, անկախ այն հանգամանքից, թե Պատվերում նշված Ծառայության պայմանները փոփոխվել են, թե ոչ: Ցանկացած գնային կամ այլ փոփոխություններ Պատվերում առկա Ծառայությունների պայմաններում կարող են ազդել ապագա գնումների վրա, սակայն ձևակերպված Պատվերի պայմանները պետք է մնան անփոփոխ մինչ Պատվերի ավարտը:

8.        Paper.am-ի միջնորդավճարներն ու վճարները օգտագործվում են երրորդ անձ հանդիսացող կողմերի վճարները փակելու համար (երրորդ անձ հանդիսացող բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում է Paper.am-ը), առաքման ծախսերը, Հաճախորդների աջակցության ծախսերը, Հաճախորդների և Paper.am-ի միջև գոյացող վեճերի լուծման հետ կապված ծախսերը, ինչպես նաև Կայքի ապահովման, զարգացման և սպասարկման ծախսերը ապահովելու համար:

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1.        Մատակարարը հայտարարում է, որ իր պարտականությունն է պարզել արդյոք Ապրանքի/Ծառայության վաճառքը ենթակա է հարկման ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) և պարտավոր են անձամբ հաշվարկել և վճարել դրա հետ կապված բոլոր հարկերը:

2.        Paper.am-ն օգտագործում է երրորդ անձանց կողմից տրամադրվող վճարահաշվարկային ծառայություններ և ծրագրային ապահովում, և պատասխանատվություն չի կրում դրանց անընդհատ մատչելիության համար:

3.        Կայքն ու Ծառայությունները տրամադրվում ենինչպես որ էսկզբունքով: Paper.am-ը չի երաշխավորում, որ Կայքն ու Ծառայությունները մշտապես մատչելի կլինեն, զերծ կլինեն թերություններից և բացթողումներից:

 

ԱՌԱՔՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ստորև բերված պայմանները կարգավորում են Paper.am-ի կողմից տրամադրվող  www.paper.am կայքում («Կայք») ձեռք բերված ապրանքների («Ծառայություններ») առաքման կարգը: Սույն Պայմանները սահմանում են Ծառայություններ վաճառողի («Մատակարար» կամ «Վաճառող») և գնորդների («Հաճախորդներ» կամ «Գնորդներ») հարաբերությունները՝ կապված գնված Ծառայությունների առաքման հետ: Հաճախորդները կարող են Կայքում գրանցված լինել որպես անհատներ և ընկերություններ (միասին «Օգտվողներ»): Կայքում տեղադրված որևիցե Ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք համաձայնում և ընդունում եք սույն Առաքման Պայմանները, որը Օգտագործման Իրավական Պայմանների անբաժանելի մասն է:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.        Այս Առաքման Կանոնները Paper.am-ի դեֆոլտ կերպով սահմանված կանոններն են՝ կապված ձեռք բերված Ապրանքների առաքման հետ, և կիրառվում են Կայքում գրանցված բոլոր Հաճախորդների հանդեպ:

2.        Paper.am-ը կարող է իրականացնել Ապրանքների առաքումը իր գործակալների միջոցով՝ լոգիստիկ ընկերությունների և անհատների, որոնք կիրականացնեն առաքումը (Առաքիչներ): Առաքիչները կարող են ունենալ իրենց սեփական կանոնները և ընթացակարգերը՝ Ապրանքները հավաքագրելու և Գնորդներին կամ Ստացողներին առաքելու համար: Այնուամենայնիվ, բոլոր Առաքիչները պետք է անվերապահորեն ենթարկվեն սույն Պայմաններին, այլապես նման գործակալները իրավունք չեն ընձեռնի իրականացնել Paper.am-ի առաքումները:

3.        Կայքում Ապրանքների գնում կատարելով, որտեղ նշված է առաքման հասցե, նշանակում է, որ Գնորդները համաձայնում և ընդունում են այս Առաքման Պայամանները և որ Գնորդները լիազորում են Paper.am-ին, իսկ Paper.am-ն իր հերթին՝ Առաքիչներին, գործել որպես Գնորդների գործակալ՝ գնված Ապրանքները Ստացողին առաքելու նպատակով:

 

ՊԱՏՎԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.        Հաճախորդները կարող են ձեռք բերել Ապրանքներ՝ փնտրելով կամ ընթերցելով Կայքում տեղադրված Ապրանքները և ավելացնելով նախընտրած Ապրանքները Հաճախորդի Զամբյուղին: Երբ նախընտրած Ապրանքների ընտրման փուլն ավարտված է, Հաճախորդը կարող է անցնել Պատվերի Ձևակերպմանը, որի հետևանքով գոյանում է Գնման Պատվերը:

2.        Գնման Պատվերի ձևակերպման ժամանակ Հաճախորդները կարող են լրացուցիչ նշել իրենց հարմար առաքման ժամանակը մեկնաբանության դաշտում: Կախված առաքման հասցեից և առաքման ընտրված հրատապությունից և ժամանակից, առաքման գինը կարող է փոփոխվել: Գնման Պատվերի ամբողջական արժեքը բաղկացած է Զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Այն պահին, երբ Հաճախորդը ընդունում է Առաքման Պայմանները և վճարում ամբողջական գումարը (կամ պարտավորվում է վճարել կանխիկ առաքման պահին), համակարգում ստեղծվում է նոր Գնման Պատվեր:

3.        Նոր Գնման Պատվեր ձևակերպելուն պես Հաճախորդը համակարգում ստանում է ծանուցում նոր Գնման Պատվերի մասին՝ «Նոր Պատվեր» կարգավիճակով և էլ.նամակ, որն ուղարկվում է Հաճախորդի էլ. փոստին: Վերջինս պարունակում է էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր և պատվերի մանրամասներ, ներառյալ՝ գնված ապրանքների ցանկը, ընդհանուր արժեքը, առաքման գումարը, նշված վճարման տարբերակը, առաքման հասցեն, առաքման ժամկետը և այլն:

4.        Հաճախորդը կարող է փոփոխել Գնման Պատվերի կարգավիճակը միայն մեկ կերպով՝ չեղարկել այն ամբողջովին կամ մասնակիորեն, ընտրելով չեղարկման ենթակա Գնման Պատվերում առկա Ապրանքները: Ինչևէ, Պատվերի չեղարկումը հնարավոր է միայն մինչև «Կատարման» փուլը, այսինքն միայն եթե Պատվերը գտնվում է հետևյալ կարգավիճակներում՝ «Նոր Պատվեր» կամ «Ընդունված է»: Մնացած բոլոր այլ կարգավիճակներում Պատվերը այլևս չի կարող չեղարկվել Հաճախորդի կողմից: Հաճախորդը կարող է պարբերաբար ստուգել Պատվերի կարգավիճակը և վերահսկել այն:

5.        Եթե կիրառվել է Կանխիկ վճարային տարբերակը Գնման Պատվերը ձևակերպելու պահին, ապա ամեն համապատասխան Վաճառքի Պատվերին պետք կցվի ՀԴՄ կտրոն այդ Վաճառքի Պատվերի ապրանքների համար և առանձին ՀԴՄ կտրոն առաքման ծախսերի համար:

6.        Յուրաքանչյուր Գնման Պատվեր պետք է ուղեկցվի թղթե հաշիվ-ապրանքագրով, որը կտրամադրվի Paper.am-ի կողմից և կներկայացվի Հաճախորդին (Ստացողին) Առաքիչի կողմից: Տվյալ հաշիվ-ապրանքագրում պետք է նշված լինեն Գնման Պատվերի մանրամասները, ինչպիսինն են՝ յուրաքանչյուր ապրանքի արժեքը, քանակությունը, ընդհանուր գումարը և առաքման ծախսերը: Հաճախորդները (Ստացողները) պետք է պահեն այս հաշիվ-ապրանքագիրը որպես իրենց առևտրի ապացույց՝ հետագա հիշատակման համար:  

7.        Ստացողը իրավունք ունի մերժել Պատվերը՝ պատճառաբանված նկատառումներից ելնելով կամ առանծ պատճառի, սակայն այս դեպքում նա իրավունք չունի բացելու Պատվերի առաքման փաթեթավորումը: Այս դեպքում Ստացողը պարտավորվում է ստորագրելՄերժվել էտողը Առաքման Հաշվում, որը նրան է ներկայացնում Առաքիչը: Մերժված Պատվերների համար Հաճախորդը կարող է ենթարկվել առաքման վճարումների: Հատուկ տվյալ Հախախորդի համար պատվիրված Ապրանքների համար, Հաճախորդը կարող է նաև ենթակա լինել հավելյալ վճարումների՝ ըստ Paper.am-ի Վերադարձման և Փոխհատուցման կանոնների՝ հատուկ տվյալ Հախախորդի համար պատվիրված Ապրանքների դիմաց:

8.        Հաճախորդը կարող է նաև մերժել Պատվերը, եթե փաթեթավորումը վնասված է այն աստիճանի, որ տեղիք է տալիս հիմնավոր կասկածի, որ Պատվերը կարող է վնասված լինել փոխադրման ընթացքում: Տվյալ դեպքում Հաճախորդը նաև Առաքման Ստացականի մեջ նշում էՎնասված փաթեթավորումբաժինը: Նմանատիպ Պատվերը ենթակա է վերադարձման, իսկ Հաճախորդը փախհատուցվում է ամբողջական գումարով՝ ներառյալ առաքման ծախսերը:

9.        Ընդունելով Պատվերի առաքումը և առանց Պատվերի տուփը բացելու՝ Ստացողը պետք է ստորագրի առաքման ստացականը (Առաքման Ստացական), որը տրամադրվում է Պատվերը առաքած Առաքիչի կողմից, ինչը հաստատում է Պատվերի ընդունումը:

10.     Առաքված Պատվերները ենթակա են վերադարձման և փոխհատուցման, ինչպես նշված է Paper.am-ի Ապրանքների Վերադարձման և Փոխհատուցման:

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ:

Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ, ստորագրելով առաքիչի ներկայացված առաքման անդորրագիրը: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:

Paper.am-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն առանձին դեպքերի, երբ ապրանքի թերացումը ֆունկցիոնալ է և հայտնաբերվել է օգտագործման ընթացքում: Տվյալ դեպքում, Դուք կարող եք իրականացնել փոխարինում կամ վերադարձ, ապրանքի առաքման պահից սկսած 7 օրերի ընթացքում: Օգտագործման ընթացքում թերացում հայտնաբերելու դեպքում ապրանքի վերադարձը կամ փոխարինումը իրականացվում են բացառապես Paper.am-ի գրասենյակում (Քոչինյան 21/3 հասցեում) և ՀԴՄ կտրոնի ու առաքման անդորրագրի առկայության դեպքում:

Վնասված ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ: Վնասված ապրանքի փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:

 

Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Կայքից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ ստորև նշված ապրանքատեսակների ցուցակից, կարող է վերադարձվել կամ փոխարինվել այլ ապրանքատեսակով առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում, եթե ապրանքն և վերջինիս փաթեթավորումն անվնաս են, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները: Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ հետևյալ փաստաթղթերով հանդերձ`

·         ՀԴՄ կտրոն

·         Պատվերի անդորրագիր 

Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը, առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է:

Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է կամ ծառայությունը մատուցվել է անվճար, վերադարձի պահին վերադարձվող գումարից գանձվում է առաքման գումարը ըստ տվյալ պահին գործող առաքման հիմնական դրույքի:

 

Հետևյալ պատշաճ որակի ապրանքները վերադարձի ենթակա չեն`

·         Ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են,

·         Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայքի տուփեր,

·         Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ), բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, այլ հիգիենայի միջոցներ,

·         Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,

·         Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,

·         Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր),

·         Կենցաղային քիմիական ապրանքներ,

·         Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր,

·         Փչովի կահույք, փչովի ապրանքներ և լողավազաններ,

·         Կենցաղային էլեկտրոտեխնիկական սարքեր և սարքավորումներ, կենցաղային էլեկտրոնիկա, հաշվիչ տեխնիկա, պատճենահանման տեխնիկա, ֆոտո և տեսախցիկներ, հեռախոսներ և ֆաքսիմիլային սարքավորումներ, էլեկտրոնային երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ, USB կամ UDP կրիչներ,

·         Տպագրական ապրանքներ և նյութեր՝ գրքեր, բրոշյուրներ, ալբոմներ, քարտեզներ, նոթատետրեր, երաժշտական գրքեր և ալբոմներ, պլակատներ, օրացույցներ, բուկլետներ, ինչպես նաև նյութեր թվային կրիչների վրա,

·         Կենդանիներ և բույսեր։

 

Դրամական փոխհատուցում

Փոխհատուցումը իրականացվում է վերադարձվող ապրանքը Paper.am-ի գրասենյակ մուտք գործելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝

·         բանկային քարտով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,

·         բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,

·         վճարման թերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը՝

·         բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը,

·         վճարային թերմինալների դեպքում՝ 3.5% վճարված գումարից։

 

ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ

Սույն կանոնների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Հաճախորդների և Paper.am-ի միջև ծագած բոլոր վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում, եթե այլ բան գրավոր կերպով համաձայնեցված չէ կողմերի միջև:

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն Պայմանները, Գաղտնիության Քաղաքականությունը ու Կայքում հրապարակված մյուս քաղաքականությունները սահմանում են Ձեր և Paper.am-ի միջև ընկալումն ու համաձայնությունը և կարգավորում են Ձեր կողմից Ծառայություններից և Կայքից օգտվելը և գերակայում են բոլոր՝ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր նախկին համաձայնություններին, առաջարկներին, համաձայնագրերին, բանակցություններին և կողմերի միջև բոլոր քննարկումներին: Եթե սույն Պայմանների որևէ դրույթ իրավասու յուրիսդիկցիայի կողմից ճանաչվում է անվավեր (ներառյալ չսահմանափակվելով այլ յուրիսդիկցիայի օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով) կամ կիրառման ոչ ենթակա, կողմերն այդուհանդերձ համաձայնում են, որ դատարանը պետք է ձգտի կիրառել կողմերի այն մտադրությունները, որոնք արտացոլված էին այդ դրույթում: Դուք համաձայնում եք, որ Ձեր կողմից Ծառայություններից կամ Կայքից օգտվելուց ծագող բոլոր հայցերը պետք է հարուցվեն դրանց համար հիմք ծառայած հանգամանքների առաջանալուց հետո մեկ տարվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ Paper.am-ը հայց է հարուցում ՀՀ իրավունքի համաձայն գործող վաղեմության ժամկետների օրենսդրության համաձայն: Հակառակ դեպքում, հայց հարուցելու իրավունքը մշտապես արգելվում է: Սույն Պայմանները կծառայեն կողմերի իրավահաջորդների շահերին և նրանց համար կլինեն իրավաբանորեն պարտադիր: