Ինչպես օգտվել՝

  1.         Ընտրեք Ձեզ հարմար լեզուն
  2.         Փնտրեք Ձեզ անհրաժեշտ ապրանքը ՛՛Ապրանքներ՛՛ կատեգորիայում՝ ըստ դասակարգման կամ սեխմելով ՛՛Խոշորացույց՛՛ գործիքը և բացված դաշտում մուտքագրեք անհրաժեշտ ապրանքի անվանումը կամ կոդը:
  3.         Ձեզ օգտակար լինելու համար առաջին էջում մենք տեղադրել ենք ՛՛Վերջին թարմացումները՛՛, ՛՛Խորհուրդ տրվող ապրանքները՛՛, ՛՛Լավագույն վաճառվող ապրանքները՛՛, ՛՛Բարձր վարկանիշ ունեցող ապրանքները՛՛ պատկերների նկարաշարքը (слайд-шоу):
  4.         Կայքում յուրաքանչուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն դուք կարող եք տեսնել ապրանքի էջի աջ մասում (անվանում, կոդ, կարճ նկարագրություն, առկայություն, միավորի առժեք, հատկանիշ) և ներքևի մասում (մանրամասն լրացուցիչ տեղեկություն):
  5.         Անհրաժեշտ ապրանքը գտնելուց հետո դուք կարող եք սեղմել ՛՛Սրտիկ՛՛ կոճակը և ավելացնել այն Ձեր նախընտրած ապրանքների ցուցակի մեջ՝ եթե ցանկանում եք հետագայում պատվիրել կամ անդրադարնալ տվյալ ապրանքի դիտմանը (անհրաժեշտ է գրանցվել):
  6.         Նաև դուք կարող եք ընտրված ապրանքը ավելացնել զամբյուղի մեջ նշելով ապրանքի անհրաժեշտ հատկանիշները (օրինակ՝ գույնը, տրամագիծը) և քանակը (նվազագույնը 1 միավոր), սակայն եթե դուք գրանցված օգտատեր չեք, Ձեր զամբյուղի պարունակությունը չի պահպանվի:
  7.         Նշելով ՛՛Համեմատել՛՛ կոճակը դուք հնարավորություն եք ունենում մեկ էջի վրա դիտել և համեմատել Ձեզ հետաքրքրած ապրանքները:

Ինչպես պատվիրել ՝

Խնայելով Ձեր ժամանակը մենք այն հնարավորինս պարզեցրել ենք

Քայլ 1. Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելու համար ապրանքի էջում սեղմեք "Ավելացնել զամբյուղի մեջ" կոճակը: Եթե ցանկանում եք մի քանի հատ նույն ապրանքից գնել, ապա նշեք քանակը կոճակի հարևանությամբ գտնվող դաշտում:

Քայլ 2. Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելուց անմիջապես հետո Դուք կարող եք ձևակերպել Ձեր պատվերը`անցնելով Ձեր գնումների զամբյուղի էջ: Եթե ցանկանում եք այլ ապրանքներ ևս ավելացնել Ձեր զամբյուղին՝ ապա սեղմեք "Շարունակել Գնումները" և հետևելով քայլ 1-ին ավելացրեք նոր ապրանքներ:

Քայլ 3. Paper.am-ում գնումներ կարող են կատարել միայն գրանցված օգտատերերը: Եթե Դուք արդեն գրանցված օգտատեր եք սեղմեք էջի վերին մասում գտնվող "Մուտք" կոճակը, եթե գրանցված չեք, բայց ցանկանում եք պատվիրել որպես գրանցված օգտատեր սեղմեք "Գրանցում" կոճակը:

Քայլ 4. Անհրաժեշտ է լրացնել բոլոր դաշտերը (հետագայում կարող եք փոփոխել կամ թարմացնել Ձեր տվյալները):

Քայլ 5. Զամբյուղի էջում կարող եք ևս մեկ անգամ ծանոթանալ Ձեր պատվերի մանրամասներին, փոփոխել ապրանքների քանակները, ցանկության դեպքում հեռացնել ապրանքը զամբյուղից: Երբ բոլոր փոփոխությունները կատարված են նշեք ՛՛Անցնել պատվերի ձևակերպմանը՛՛ կոճակը, որից հետո Ձեզ կառաջարկվի ծանոթանալ Paper.am կայքի օգտագործման պայմաններին:

Քայլ 6. Նշեք Ձեր առաքման հասցեն և ստացողի տվյալները: Մուտքագրված օգտատերերի համար, որոնք երկրորդ անգամ են ձևակերպում պատվեր կայքի միջոցով, այս տվյալները ավտոմատ կերպով կլրացվեն նախորդ պատվերին համապատասխան, որոնք կարող եք փոփոխել: Դաշտերը լրացնելուց հետո ընտրեք վճարման մեթոդը: Հասանելի են կանխիկ, առցանց և բանկային փոխանցման միջոցով* վճարման հնարավորությունները**:

Քայլ 7. Բոլոր քայլերը լրացնելուց հետո ևս մեկ անգամ ստուգեք վճարման ենթակա գումարը և սեղմեք "Ձևակերպել պատվերը" և "Ես հաստատում եմ իմ պատվերը" կոճակները:

*Բանկային փոխանցման մեթոդն ընտրելու դեպքում անհրաժեշտ կլինի լրացնել հավելյալ դաշտեր:

**Եթե Դուք ընտրել եք առցանց վճարման մեթոդներից որևէ մեկը, ապա ձևակերպումն ավարտելու համար Դուք ավտոմատ կտեղափոխվեք նշված վճարման մեթոդը սպասարկող ընկերության կամ բանկի կայք, որտեղ անհրաժեշտ կլինի կատարել վճարումը: Պատվերը կձևակերպվի վճարումն իրականացնելուց հետո:

Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ: Հարցերի դեպքում անպայման զանգահարեք մեզ 060. 74-22-99  հեռախոսահամարով: