ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ: Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ, ստորագրելով առաքիչի ներկայացված առաքման անդորրագիրը: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:

Paper.am-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն առանձին դեպքերի, երբ ապրանքի թերացումը ֆունկցիոնալ է և հայտնաբերվել է օգտագործման ընթացքում: Տվյալ դեպքում, Դուք կարող եք իրականացնել փոխարինում կամ վերադարձ, ապրանքի առաքման պահից սկսած 7 օրերի ընթացքում: Օգտագործման ընթացքում թերացում հայտնաբերելու դեպքում ապրանքի վերադարձը կամ փոխարինումը իրականացվում են բացառապես Paper.am-ի գրասենյակում (Քոչինյան 21/3 հասցեում) և ՀԴՄ կտրոնի ու առաքման անդորրագրի առկայության դեպքում:

Վնասված ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ: Վնասված ապրանքի փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:

Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Կայքից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ ստորև նշված ապրանքատեսակների ցուցակից, կարող է վերադարձվել կամ փոխարինվել այլ ապրանքատեսակով առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում, եթե ապրանքն և վերջինիս փաթեթավորումն անվնաս են, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները: Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ հետևյալ փաստաթղթերով հանդերձ`

·         ՀԴՄ կտրոն

·         Պատվերի անդորրագիր 

Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը, առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է:

Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է կամ ծառայությունը մատուցվել է անվճար, վերադարձի պահին վերադարձվող գումարից գանձվում է առաքման գումարը ըստ տվյալ պահին գործող առաքման հիմնական դրույքի:

Հետևյալ պատշաճ որակի ապրանքները վերադարձի ենթակա չեն`

·         Ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են,

·         Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայքի տուփեր,

·         Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ), բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, այլ հիգիենայի միջոցներ,

·         Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,

·         Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,

·         Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր),

·         Կենցաղային քիմիական ապրանքներ,

·         Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր,

·         Փչովի կահույք, փչովի ապրանքներ և լողավազաններ,

·         Կենցաղային էլեկտրոտեխնիկական սարքեր և սարքավորումներ, կենցաղային էլեկտրոնիկա, հաշվիչ տեխնիկա, պատճենահանման տեխնիկա, ֆոտո և տեսախցիկներ, հեռախոսներ և ֆաքսիմիլային սարքավորումներ, էլեկտրոնային երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ, USB կամ UDP կրիչներ,

·         Տպագրական ապրանքներ և նյութեր՝ գրքեր, բրոշյուրներ, ալբոմներ, քարտեզներ, նոթատետրեր, երաժշտական գրքեր և ալբոմներ, պլակատներ, օրացույցներ, բուկլետներ, ինչպես նաև նյութեր թվային կրիչների վրա,

·         Կենդանիներ և բույսեր։

Դրամական փոխհատուցում

Փոխհատուցումը իրականացվում է վերադարձվող ապրանքը Paper.am-ի գրասենյակ մուտք գործելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝

·         բանկային քարտով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,

·         բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,

·         վճարման թերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը՝

·         բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը,

·         վճարային թերմինալների դեպքում՝ 3.5% վճարված գումարից։